Vitamin D3
- Նկարագրություն
- Բաղադրություն
Description
Վիտամին D3-ըբնական սննդարար նյութ է, որն արտադրվում է օրգանիզմի կողմից մաշկի միջոցով՝ արևի լույսի ազդեցության ժամանակ: Այն ճարպալույծ վիտամին է և պահվում է ճարպային հյուսվածքում, որտեղից էլ օրգանիզմը ստանում է այն, երբ անհրաժեշտ է: Որպեսզի օրգանիզմն արտադրի վիտամին D-իանհրաժեշտ քանակությունը, բավական է դեմքն ու ձեռքերը պահել արևի տակ շաբաթական երեք անգամ 15 րոպե տևողությամբ: Եթե այս սննդարար նյութը օրգանիզմ է ներմուծվում սննդի կամ սննդային հավելման տեսքով, ապա անհրաժեշտ է ակտիվացնել վիտամինը լյարդի և երիկամների գործառույթի միջոցով: Հետևաբար, այս օրգանների առողջությունը կարևոր է, որպեսզի օրգանիզմն ապահովված լինի վիտամին D3-ի անհրաժեշտ քանակությամբ:
Օգտակար հատկությունները
Վիտամին D3-ն անհրաժեշտ է ատամների և ոսկրերի բնականոն զարգազման, ուժեղ մկանների ձևավորման և սրտի ոիթմի կարգավորման համար: Այն նաև կարևոր է իմունային համակարգի, կալցիումի և ֆոսֆորի յուրացման, արյան նորմալ մակարդելիության և վահանագեղձի նորմալ գործառութի համար:
Վիտամին D3 հավելման առանձնահատկությունները
- Արտադրված է ԱՄՆ-ում:
- Ապահովում է օրգանիզմը Վիտամին D3-ի անհրաժեշտ քանակությամբ:
- Աջակցում է կալցիումի յուրացմանը, ինչպես նաև ոսկրերի և մկանների զարգացմանը:
- Նպաստում է սրտի առողջությանը:
- Աջակցում է իմունային համակարգին, արյան նորմալ մակարդելությանը և վահանագեղձի նորմալ գործառույթին: