Սուպեր Գամմի Արջուկներ, տղա (30 պատիճ)

Երեխայի առողջության ամրապնդմանը և օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների ակտիվացմանը կօգնի ՍՈՒՊԵՐ ԳԱՄՄԻ ԱՐՋՈՒԿՆԵՐ – վիտամինամիներալային կոմպլեքսը:

Category:

Super Gummy Bears

Աճող մանկական օրգանիզմն ունի թույլ իմունային համակարգ, իսկ իմունային համակարգը պատասխանատու է ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեության համար: Երեխայի առողջության ամրապնդմանը և օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների ակտիվացմանը կօգնի ՍՈՒՊԵՐ ԳԱՄՄԻ ԱՐՋՈՒԿՆԵՐ – վիտամինամիներալային կոմպլեքսը:

ՍՈՒՊԵՐ ԳԱՄՄԻ ԱՐՋՈՒԿՆԵՐ կոմպլեքսը ապահովում է աճող օրգանիզմն անհրաժեշտ օգտակար նյութերով և ունի ընդհանուր կազդուրող ազդեցություն:
Ակտիվ բաղադրիչների ազդեցությունը՝
Վիտամին A – պաշտպանում է երեխայի օրգանիզմը ինֆեկցիոն հիվանդություններից, բարելավում է տեսողությունը, նպաստում է մաշկի և լորձաթաղանթների առողջության պահպանմանը:
Վիտամին C – բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան, ամրապնդում է իմունիտետը:
Վիտամին D – անհրաժեշտ է երեխային ոսկրերի, ատամների նորմալ աճի և զարգացման, ինչպես նաև ռախիտի կանխարգելման համար, քանզի այն անհրաժեշտ է կալցիումի և ֆոսֆորի յուրացման համար:
Վիտամին E – բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան, նպաստում է հյուսվածքների ռեգեներացիային և սրտանոթային համակարգի առողջության ամրապնդմանը:
Վիտամին B6 – անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար, դրական ազդեցություն է թողնում ֆիզիկական և հոգեական առողջական վիճակի վրա:
Ֆոլաթթու (վիտամին B9) – ակտիվ մասնակցություն ունի արյունաստեղծ օրգանների գործունեության կարգավորման մեջ, դրական ազդեցություն է թողնում աղիների և լյարդի գործունեության վրա:
Վիտամին B12 – ունի կարևոր դեր արյունաստեղծ օրգանների ֆունկցիայի կարգավորման մեջ, ինչպես նաև ամրապնդում է իմունիտետը:
Բիոտին (վիտամին B7) – կարևոր դեր ունի սպիտակուցային, ճարպային և ածխաջրատային փոխանակության մեջ, մասնակցում է նյարդային համակարգի կարգավորմանը, այլ վիտամինների սինթեզին,ինչպես նաև միներալների յուրացմանը, որոնք անփոխարինելի են օրգանիզմի յուրաքանչյուր բջջի աճի և լիարժեք կենսագործունեության համար:
Կալցիումի պանտոտենատ – անհրաժեշտ է հենաշարժիչ համակարգի ձևավորման և զարգացման, ոսկրային հյուսվածքի և ատամների հանքայնացման, ինչպես նաև ատամի էմալի ամրացման համար:
Յոդ – նպաստում է երեխայի աճին, ֆիզիկական և մտավոր զարգացմանը:
Ցինկ – նպաստում է իմունային համակարգի լիարժեք գործունեությանը, մեծացնում է երեխայի ինֆորմացիա ընկալելու կարողությունը, անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի հորմոնների սինթեզին:.
Խոլին – մասնակցում է հիմնական նյութափոխանակային գործընթացներում, անհրաժեշտ է հիշողության ամրապնդման և ուղեղի գործունեության բարելավման համար:
Ինոզիտոլ – կարեւոր է գլխուղեղի և աղիների բջիջների աճի համար, նպաստում է սպիտակուցային մոլեկուլների արագ սինթեզին, ինչը խթանում է մկանային և ոսկրային հյուսվածքի աճին:
Փաթեթավորման ձևը՝ մարմելադե գամմի արջուկներ, ելակի, նարնջի, խաղողի համով, 30 գամմի փաթեթավորված տուփի մեջ:

Օգտագործման եղանակը՝ օրական 1 գամմի ուտելու ընթացքում:
Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ, մինչև 4 տարեկան երեխաներին:
Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15℃ մինչև 30 ℃ ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը 3 տարի:

Կենսաակտիվ սննդային հավելում:
Չի հանդիսանում դեղ:

Պետական գրանցման վկայական՝ AM.01.06.01.003.E.000117.10.19 ԱՌ 14.10.2019