Calcium Carbonate 600 + D3 800 IU
Օգտագործման ոլորտը՝ որպես կենսակտիվ սննդային հավելում նպաստում է ոսկրերի, ատամների և լնդերի առողջությանը, օգնում է վերականգնել կալցիումի և վիտամին D -ի դեֆիցիտը օրգանիզմում, նպաստում է նյարդային համակարգի և սրտի առողջությանը:
Ակտիվ բաղադրամասերը 1 հաբում՝ կալցիումի կարբոնատ 600 մգ, վիտամի D (խոլեկալցիֆերոլ) 800 ՄՄ:
Հավելյալ բաղադրամասեր՝ դիկալցիֆոսֆատ, միկրոբյուրեղային թաղանթանյութ, ստեարինաթթու, նատրիումի կրոսկարմելոզա, սիլիցիումի դիօքսիդ, մագնեզիումի ստեարատ:
Օգտագործման եղանակը՝ մեծերին օրական 1 հաբ, ցանկալի է ուտելու ընթացքում:
Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:
Հատուկ ցուցումներ՝ հղիության կամ լակտացիայի ընթացքում օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:
Փաթեթավորման ձևը՝ 30,60;90;100;120 հաբ ֆլակոնում:
Պահպանման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°c մինչև 30°c ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:
Պիտանիության ժամկետը 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:
Իրացման պայմանները` դեղատների և մասնագիտացված խանութների, առևտրային բաժինների միջոցով:
Պետական գրանցման վկայական՝ AM.01.01.01.003.E.000022.09.18 առ 26.09.2018