Մուլտի Մեն (30 հաբ)

Multi menMulti men
49970 New Multimen Time Release49970 New Multimen Time Release

Մուլտի Մեն (30 հաբ)

Multi Men հաբեր – վիտամինա – միներալային կոմպլեքս, որը կնպաստի տղամարդկանց առողջության պահպանմանը, աշխատունակության բարձրացմանը և կենսական ակտիվությանը:

Category:
  • Նկարագրություն
  • Բաղադրություն

Description

Ժամանակակից աշխարհում դժվար է բնականոն եղանակով պահպանել վիտամինների և միներալների նորմալ մակարդակը: Դա տեղի է ունենում սխալ կամ անկանոն սնվելու, ցածր ֆիզիկական ակտիվության, մշտական սթրեսների և նյարդային լարվածության պատճառով: Տղամարդկանց սննդակարգում վիտամինների և միներալների ներդրումը թույլ կտա առավելագույնս ակտիվ լինել ամբողջ օրվա ընթացքում, ինչպես նաև բարձրացնել իմունիտետը

Multi Men հաբեր – վիտամինա – միներալային կոմպլեքս, որը կնպաստի տղամարդկանց առողջության պահպանմանը, աշխատունակության բարձրացմանը և կենսական ակտիվությանը:

Ակտիվ բաղադրամասերի ազդեցությունը

Վիտամին A պատասխանատու է լավ տեսողության համար, բարելավում է վերարտադրողական ֆունկցիան, բարձրացնում է տղամարդկանց օրգանիզմի դիմադրողականությունը շնչուղիների և միզասեռական համակարգի ինֆեկցիաների հանդեպ:

Վիտամին C օգնում է հեշտությամբ հաղթահարել սթրեսը, ամրացնում է անոթների պատերը, կարգավորում է զարկերակային ճնշումը և բարձրացնում է իմունիտետը:

Վիտամին D կարգավորում է սիրտ-անոթային համակարգի և գլխուղեղի աշխատանքը, պատասխանատու է կալցիումի և ֆոսֆորի նորմալ յուրացման համար:

Վիտամին E դանդաղեցնում է ծերացման պրոցեսը, լիցքավորում է օրգանիզմը էներգիայով և ուժով, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, պատասխանատու է բավարար քանակությամբ տեստոստերոնի արտադրման համար, ինչպես նաև ամրացնում է իմունիտետը:

Վիտամին K անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի պահպանման համար, ինչպես նաև նպաստում է ներքին բորբոքային պրոցեսների դեմ պայքարին:

B խմբի վիտամիններն աջակցում են սեռական հորմոնների արտադրմանը, հանդիսանում են էներգիայի աղբյուր, ունեն դրական ազդեցություն լյարդի վրա, անհրաժեշտ են նյարդային համակարգի աշխատանքի համար, մասնակցում են մետաբոլիկ պրոցեսներում, արյունաստեղծման և իմունիտետի ձևավորման մեջ:

Կալցիումն անփոխարինելի է ատամների և ոսկրերի առողջության համար:

Երկաթը մտնում է հեմոգլոբինի բաղադրության մեջ, անհրաժեշտ է նորմալ արյունաստեղծման համար:

Ֆոսֆորն ունի ազդեցություն մկանների աշխատանքի վրա և նրա անբավարարությունը կարող է հանգեցնել ընդհանուր թուլության և վատ ինքնազգացողության, հանդիսանում է ատամների և ոսկրերի բաղադրամաս, ինչպես նաև էներգիայի աղբյուր:

Յոդն ունի ազդեցություն սննդանյութերի յուրացման, դետոքսիկացիայի, նյարդային և մկանային համակարգերի, մազերի, մաշկի և ատամների առողջության վրա, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր զարգացման վրա:

Մագնեզիումը շատ կարևոր է ածխաջրային փոխանակության և նորմալ մետաբոլիզմի համար:

Ցինկը նպաստում է սուր շնչառական վարակների կանխմանը և տևողության կրճատմանը, ինչը պայմանավորված է իմունային համակարգի ամրացման և լեյկոցիտների թվի ավելացման հզոր կարողությամբ , կարգավորում է սեռական գեղձերի աշխատանքը խթանելով սեռական հորմոնների արտադրությունը, ինչպես նաև խոչընդոտում է այս ոլորտի հիվանդությունների զարգացմանը:

Սելենն էֆեկտիվորեն նպաստում է գլյուկոզայի յուրացմանը, կարգավորում է փոխանակային պրոցեսները, ներառյալ գլիկոլիզը (գլյուկոզայի փոխակերպումը, որը վերջնական արդյունքում տալիս է էներգիա ԱԵՖ-ի տեսքով), ինչպես նաև ամրացնում է իմունիտետը:

Պղինձը նպաստում է երկաթի յուրացմանը և մասնակցում է սննդի միջոցով օրգանիզմ ներմուծվող սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի վերամշակման միջոցով էներգիայի ստացմանը:

Մանգանը մասնակցում է ոսկրային և աճառային հյուսվածքների զարգացման գործընթացին, ունի կարևոր դեր լյարդի աշխատանքի և այն ճարպակալումից պաշտպանելու հարցում:

Քրոմը մասնակցում է ածխաջրերի և ճարպերի փոխանակման կարգավորմանը, պահպանում է արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, դուրս է բերում տոքսինները, աջակցում է սրտամկանի նորմալ աշխատանքին:

Մոլիբդենը մասնակցում է օրգանիզմում օքսիդացման պրոցեսներին, սկիզբ դնելով թթվածնի և սննդանյութերի փոխակերպմանն էներգիայի գործընթացին, ինչն անհրաժեշտ է հյուսվածքների և բջիջների նորմալ աշխատանքի համար:

Բորն ունի ակտիվ մասնակցություն նյութափոխանակության և ոսկրային հյուսվածքի ձևավորման մեջ, կանխարգելում է միզաքարային հիվանդությունը:

Օգտագործման եղանակը՝ մեծերին 1հաբից օրը մեկ անգամ նախընտրելի է ուտելու ընթացքում: Խորհուրդ է տրվում օգտագործել օրգանիզմի աճող պահանջարկի ժամանակահատվածում, ինչպես նաև որպես հավելում անբավարար սննդակարգի համար: Օրական մեկ հաբը լիովին բավարարում է ցանկացած ակտիվ տղամարդու պահանջները:

Փաթեթավորման ձևը՝ 30,60;90;100;120 հաբ ֆլակոնում:

Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:

Պահման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°C մինչև 30°C ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը 3 տարի:

Իրացման պայմանները` դեղատների և մասնագիտացված խանութների, առևտրային բաժինների միջոցով:

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ՝ AM.01.01.01.003.E.000029.09.18 առ 26.09.2018