Omega 369 (Alfa 369)

alfa

Omega 369 (Alfa 369)

Category:
  • Նկարագրություն
  • Բաղադրություն

Description

 

Ալֆա 3-6-9 /Օմեգա 3-6-9/-ի գլխավոր բաղադրիչը օրգանական կտավատի յուղն է: Կտավատի սերմը հարուստ է պոլիչհագեցած ճարպաթթուներով (Օմեգա 3), չհագեցած ճարպաթթուներով (Օմեգա 6) և օլեինային ճարպաթթուներով (Օմեգա 9): Այն նաև պարունակում է մանրաթելեր և սպիտակուցներ: Այս նյութերը նպաստում են սրտանոթային համակարգի առողջությանը:

Օմեգա 3-6-9-ի օգտակար հատկությունները

Անփոխարինելի ճարպաթթուները ներգրավված են նյարդային համակարգի բնականոն գործառնության պրեցեսում, ազդում են արյան ճնշման և մակարդելիության կարգավորման, ուղեղի գործառույթի և բջիջներում մեմբրանների (բջջաթաղանթների) ձևավորման վրա՝ ի թիվս այլ գործառույթների: Դրանք նաև ներգրավված են մաշկի և մազերի առողջության պահպանման գարծընթացներում:

Օմեգա 3 անփոխարինելի ճարպաթթուներից է ալֆա-լինոլենաթթուն (ALA): Այս բաղադրիչը չի արտադրվում օրգանիզմի կողմից, բայց կենսական նշանակություն ունի առողջության համար: Օմեգա 6-ը մեկ այլ անփոխարինելի ճարպաթթու է, որը նույնպես չի արտադրվում օրգանիզմի կողմից: Օմեգա 6 ճարպաթթուների ամենատարածված տեսակը լինոլաթթուն է (LA):

Այս սննդարար նյութերը պարունակվում են ձկան յուղերում կամ այնպիսի բույսերում, ինչպիսիք են կտավատ սերմը, կանոլան, սոյայի հատիկը, արևածաղիկը, բամբակի սերմը, սաֆլորը և գետնանուշը:

Օմեգա -9 ճարպաթթուները չեն հանդիսանում օրգանիզմի համար անփոխարինելի նյութեր, սակայն դրանք նույնպես կարևոր դեր են խաղում կենսական գործառույթների կարգավորման գործում: Օմեգա -9 շարքում ամենատարածված ճարպաթթուն է օլեաթթուն՝ կազմելով 70%: Օլեաթթուն ձիթապտղի յուղի հիմնական բաղադրիչն է:

Ալֆա 369-ի/Օմեգա 3 6 9/ առանձնահատկությունները

  • * Արտադրված է ԱՄՆ-ում:
  • * Օրգանական սննդային հավելում է:
  • * Ապահովում է օրգանիզմը վերջինիս կողմից չարտադրվող անփոխարինելի ճարպաթթուներով:
  • * Նպաստում է սրտանոթային համակարգի առողջության պահպանմանը:
  • * Նպաստում է մաշկի և մազերի առողջության պահպանմանը: