ՎԻԶԻՈՆ ՍՈՒՊՈՐՏ Լյուտեինով (30 պատիճ)

Vision supportVision support
Vision SupportVision Support

ՎԻԶԻՈՆ ՍՈՒՊՈՐՏ Լյուտեինով (30 պատիճ)

Օգտագործման ոլորտը՝որպես կենսաակտիվ սննդային հավելում օգնում է պահպանել աչքերի առողջությունը:

Մեր աչքերը, ինչպես ցանկացած այլ օրգան, ենթակա են տարբեր հիվանդությունների, վնասվածքների, հոգնածության ՝ կապված ամենօրյա ինտենսիվ տեսողական ծանրաբեռնվածության հետ (ընթերցում, համակարգչով աշխատանք) և իհարկե տարրական ծերացման: Այս երեւույթները դանդաղեցնելու կամ կանխելու համար անհրաժեշտ են վիտամիններ աչքերի համար:

Category:
  • Նկարագրություն
  • Բաղադրություն

Description

Օգտագործման ոլորտը՝որպես կենսաակտիվ սննդային հավելում օգնում է պահպանել աչքերի առողջությունը:

Մեր աչքերը, ինչպես ցանկացած այլ օրգան, ենթակա են տարբեր հիվանդությունների, վնասվածքների, հոգնածության ՝ կապված ամենօրյա ինտենսիվ տեսողական ծանրաբեռնվածության հետ (ընթերցում, համակարգչով աշխատանք) և իհարկե տարրական ծերացման: Այս երեւույթները դանդաղեցնելու կամ կանխելու համար անհրաժեշտ են վիտամիններ աչքերի համար:

Օգտագործման եղանակը՝ մեծերին օրական 1 պատիճ , ցանկալի է ուտելու ընթացքում:

Փաթեթավորման ձևը՝ 30,60;90;100;120 պատիճ ֆլակոնում:

Հակացուցումներ՝ անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:

Պահման պայմանները՝ պահել ամուր փակված վիճակում, չոր տեղում 15°C մինչև 30°C ջերմաստիճանային պայմաններում, երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը 3 տարի:
Չի հանդիսանում դեղ:

Իրացման պայմանները` դեղատների և մասնագիտացված խանութների, առևտրային բաժինների միջոցով:

Արտադրող՝ Ալֆա Վիտամինս Լաբորատորիես, Ինկ. (Alfa Vitamins Laboratories, Inc.), 4701 Ն. Վ. 77 փող., Մայամի, Ֆլորիդա 33166, ԱՄՆ, www.alfavitamins.com

Կազմակերպություն, որն իրավասու է ընդունել սպառողների պահանջները ՀՀ տարածքում՝ «Գառնիլայն» ՍՊԸ, ՀՀ, ք. Երևան, փող. Միկոյան 25/18, ՀԵՌ.՝ +37411 582892, info@garniline.am , www.garniline.am

Ակտիվ բաղադրամասեր Պարունակությունը 1 պատիճում ԽՈՐՀՈՒՐԴ ՏՐՎՈՂ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ %
Վիտամին A (բետա-կարոտին) 5000 ՄՄ 100 %
Վիտամին E (ալֆա-տոկոֆերոլ ացետատ) 30 ՄՄ 100 %
վիտամին B3 (նիացինամիդ) 20 մգ 100 %
Ցինկ (ցինկի օքսիդ) 25 մգ 167 %
Սելեն (սելենի ամինոթթու խելատ ) 150 մկգ 214 %
Հապալաս (տերևներ) 50 մգ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՐՎՈՂ ՕՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԷ
Լյուտեին 5 մգ

Օժանդակ նյութեր՝ ժելատին, մալթոդեկստրին կլինտոզա, դիկալցիումի ֆոսֆատ, մագնեզիումի ստեարատ:

Ակտիվ բաղադրիչների ազդեցությունը .

Վիտամին A – ամրացնում է աչքի եղջերաթաղանթը և դրականորեն ազդում է տեսողության սրության վրա:

Վիտամին E - պաշտպանում է աչքերը օքսիդատիվ սթրեսից, մեծացնում է մազանոթների առաձգականությունը և բարելավում դրանց թափանցելիությունը:

Վիտամին B3 (նիացինամիդ, նիկոտինաթթու) - անհրաժեշտ է աչքի հյուսվածքներում նորմալ նյութափոխանակության գործընթացների համար:

Ցինկ - նպաստում է ցանցաթաղանթի կողմից վիտամին A –ի յուրացմանը, ինչպես նաև պաշտպանում է աչքերը պայծառ լույսի և ուլտրամանուշակագույն ճառագայթման պատճառած վնասներից:

Սելեն – այն բաղադրիչներից մեկն է, որը ներգրավված է աչքի կողմից ընկալվող լույսի ազդանշանը նյարդային իմպուլսի վերածելու մեջ: Դա հակաօքսիդանտ է, որի պակասը կարող է առաջացնել աչքի ոսպնյակի պղտորություն:
Հապալասը անթոցիանների աղբյուր է, որոնք օգնում են ամրացնել անոթների պատերը և բարձրացնել դրանց առաձգականությունը:
Լյուտեին - կարոտինոիդ է, այն հանդիսանում է հիմնական գունանյութերից մեկը, որը պաշտպանում է աչքերը ֆոտո-վնասումից: Կարևոր դեր է խաղում աչքերի առողջության պահպանման գործում: