ՄԱՔՍԻԺԵՆ (30 հաբ)

MaxijenMaxijen
MaxijenMaxijen

ՄԱՔՍԻԺԵՆ (30 հաբ)

Որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում Օգնում է պահպանել վիտամինների, հանքանյութերի և ամինաթթուների նորմալ մակարդակը օրգանիզմում, բարձրացնում է աշխատանքային արդյունավետությունն ու կենսունակությունը, ուժեղացնում է իմունիտետը, պահպանում է սրտանոթային համակարգի առողջությունը, բարձրացնում է օրգանիզմի ակտիվությունը, մեծացնում է դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ, օգնում է նորմալացնել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նպաստում է մաշկի և մազերի առողջության պահպանմանը:

Category:
  • Նկարագրություն
  • Բաղադրություն

Description

ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ ԱԿՏԻՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄ

Ժամանակակից մարդուն բարձր ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ է վիտամինա – միներալային կոմպլեքս, որն հագեցված է հատուկ բաղադրիչներով, ինչպիսիք են մեղվի մայրակաթը, ամինաթթուները, մարդարմատը (ժենշեն) և այլն: ՄԱՔՍԻԺԵՆ կենսաբանորեն ակտիվ սննդային հավելման բաղադրակազմը մշակվել է մտավոր և ֆիզիկական աշխատունակությունը բարձրացնելու, ադապտոգեն էֆեկտի լավացման և քրոնիկական հոգնածության զարգացման ռիսկը նվազեցնելու համար:

Օգտագործման ոլորտը: Որպես կենսաբանական ակտիվ սննդային հավելում Օգնում է պահպանել վիտամինների, հանքանյութերի և ամինաթթուների նորմալ մակարդակը օրգանիզմում, բարձրացնում է աշխատանքային արդյունավետությունն ու կենսունակությունը, ուժեղացնում է իմունիտետը, պահպանում է սրտանոթային համակարգի առողջությունը, բարձրացնում է օրգանիզմի ակտիվությունը, մեծացնում է դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ, օգնում է նորմալացնել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նպաստում է մաշկի և մազերի առողջության պահպանմանը:

Օգտագործման եղանակը: Մեծահասակները օրական ընդունում են 1 հաբ, նախընտրելի է սննդի ընդունման ժամանակ կամ բժշկի խորհրդով:

Հակացուցումներ: Անհատական գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ, հղիության կամ լակտացիայի ընթացքում:
Հատուկ ցուցումներ: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, եթե դեղատոմսով դեղեր եք ընդունում: Հղիության կամ լակտացիայի ընթացքում՝ օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Պահպանման պայմանները: պահել ամուր փակված, չոր տեղում 15 °C մինչեվ 30 °C սենյակային ջերմաստիճանային պայմաններում: հեռու պահել ջերմության, խոնավության, արեվի լույսի անմիջական աղբյուրներից: պահել երեխաների համար անհասանելի տեղում:

Պիտանիության ժամկետը` 3 տարի:

Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում: չի հանդիսանում դեղ:

Իրացման պայմանները `դեղատների և մասնագիտացված խանութների առեւտրային բաժինների միջոցով:

Պետական գրանցման վկայականի համարը և թողարկման ամսաթիվը: № am.01.01.01.003.r.000108.06.21 առ 07.06.2021թ.

Արտադրող՝ Ալֆա վիտամինս լաբորատորիես, ինկ. (Alfa vitamins laboratories, inc.), 4701 н. в. 77 փող., Մայամի, Ֆլորիդա 33166, ԱՄՆ, www.alfavitamins.com

Կազմակերպություն, որն իրավասու է ընդունել սպառողների բողոքները:
«Գառնիլայն» ՍՊԸ, ՀՀ , ք. Երևան, փող. Միկոյան 25/18, info@garniline.am , www.garniline.am

Բաղադրությունը 1 հաբում:

Հավելյալ բաղադրամասեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզա, ստեարաթթու, նատրիումի կրոսկարմելոզա, սիլիցիումի երկօքսիդ, մագնեզիումի ստեարատ, հիպրոմելլոզա, տրիացետին, տիտանի երկօքսիդ, տալկ, FD&C կապույտ # 1 լակ, FD&C կապույտ # 2 լակ:

Մեղվի մայրակաթ: հզոր կենսախթանիչ,որը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը արտաքին ազդակների հանդեպ, հեշտացնում է վերականգնումը ծանր հիվանդություններից հետո, թույլ է տալիս մարդուն ավելի լավ հարմարվել շրջակա միջավայրի անբարենպաստ գործոններին և արագորեն չեզոքացնել վնասակար ազդեցությունները, օժտված է արտահայտված մանրէասպան հատկություններով, ամրացնում է նյարդային բջիջները և թեթևացնում է սթրեսների և ընկճախտի ընթացքը, օգնում է լավացնել քնի որակը և բարելավել հիշողությունը:

Վիտամին A - հակաօքսիդանտ է, որն անհրաժեշտ է տեսողության, ոսկրերի, ինչպես նաև մաշկի, մազերի առողջության և իմունային համակարգի աշխատանքի համար: Մասնակցում է օքսիդա-վերականգնման գործընթացներին, սպիտակուցների սինթեզի կարգավորմանը, նպաստում է նորմալ նյութափոխանակությանը, կարևոր դեր է խաղում ոսկրերի և ատամների ձևավորման գործում, դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Վիտամին D3 - ապահովում է ոսկրերի նորմալ աճն ու զարգացումը, կանխում է ռախիտի և օստեոպորոզի առաջացումը, կարգավորելով միներալային փոխանակությունը՝ նպաստում է մկանային տոսնուսի կարգավորմանը, բարձրացնում է իմունիտետը, անհրաժեշտ է վահանաձեւ գեղձինորմալ գործունեության և ար
յան նորմալ մակարդելիության համար:
Վիտամին E - նվազեցնում է սթրեսի ազդեցությունը օրգանիզմի վրա, նպաստում է նյարդային համակարգի նորմալ աշխատանքին և ուժեղացնում է վիտամին C-ի ազդեցությունը, ինչպես նաև դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
Վիտամին C - մասնակցում է իմունային պատասխանի ձևավորմանըև բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ:
Վիտամին K - անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի պաշտպանության համար, օգնում է պայքարել ներքին բորբոքային պրոցեսների դեմ:

B խմբի վիտամիններ - նորմալացնում են նյարդային և սրտանոթային համակարգի գործունեությունը, բարելավում են աղիների աշխատանքը, մաշկի վիճակը, աջակցում են հուզական առողջությանը, օգնում են հաղթահարել սթրեսը, ընկճվածությունը, բարձր հուզական ծանրաբեռնվածությունները:

Մակրո և միկրոէլեմենտներ - ամենակարևոր բաղադրիչներն են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենագործունեության, բջիջների նորմալ աճի և բաժանման համար:

Երկաթ - օրգանիզմի առողջության պահպանման համար անհրաժեշտ հանքանյութերից է: Այս միկրոէլեմենտը պարունակվում է օրգանիզմի գրեթե բոլոր բջիջներում, սակայն նրա կոնցենտրացիան ամենաբարձրն է արյան կարմիր գնդիկներում (էրիթրոցիտներում): Այս բջիջները ապահովում են թթվածնի տեղափոխումը օրգանիզմի հյուսվածքներին: Բացի այդ, երկաթը մասնակցում է սննդանյութերից էներգիայի արտադրությանը, պատասխանատու է նյարդային ազդակների փոխանցման և մի շարք այլ գործընթացների համար:

Կալցիում - անփոխարինելի է ատամների և ոսկրրերի առողջության համար:
Ֆոսֆոր – հանդիսանում է շինանյութ ատամների և ոսկրրերի համար, ինչպես նաև հանդիսանում է էներգիայի աղբյուր: Ֆոսֆորը քիմիական փոխանակման գործընթացում միանալով սպիտակուցների և ճարպաթթուների հետ, առաջացնում է լեցիտին ՝ նյութ, որը հիմքն է հանդիսանում ուղեղի բջիջների: Հենց այս մակրոէլեմենտն է օգնում մարդուն պահպանել օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռությունը և հաղթահարել գերծանրաբեռնվածությունները:
Յոդ - ազդում է սննդանյութերի նյութափոխանակության, թունազերծման, նյարդամկանային համակարգի գործունեության, մազերի, մաշկի և ատամների առողջության, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր զարգացման վրա:
Մագնեզիում - շատ կարևոր է ածխաջրերի փոխանակման և պատշաճ նյութափոխանակության համար:

Պղինձ - նպաստում է կոլագենի ձևավորմանը, երկաթի կլանմանը և կարևոր դեր է խաղում էներգիայի արտադրության մեջ:
Ցինկ - կանխում և կրճատում է մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների տևողությունը, ինչը բացատրվում է իմունային համակարգի ամրապնդման և լեյկոցիտների քանակի ավելացման հզոր ունակությամբ:

Մանգան – միկրոէլեմենտ, որը դրականորեն է ազդում ոսկրային հյուսվածքի ձևավորման և աճի վրա, նորմալացնում է մարսողությունը, մեծացնում մարմնի վարակներին դիմակայելու ունակությունը: Օրգանիզմում անբավարար քանակի առկայության պարագայում անհնար դարձնում կալցիումի, պղնձի, խոլինի, C, B, A վիտամինների յուրացումը:
Կալիում - կարևոր է մկանների ուժի, նյարդային և սրտանոթային համակարգերի գործունեության համար:

Մոլիբդեն – օրգանիզմում մասնակցում է օքսիդացման գործընթացներում, սկիզբ դնելով թթվածնի և սննդանյութերի փոխակերպմանն էներգիայի, ինչն անհրաժեշտ է հյուսվածքների և բջիջների աշխատանքին աջակցելու համար:
Խոլին - բարելավում է ուշադրության կենտրոնացումը և հիշողությունը, բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում դյուրագրգռություն և ապատիայի մակարդակը, ակտիվացնում մտածողության գործընթացները:

Քրոմ - նպաստում է հյուսվածքներում էներգիայի արտադրությանը, ուժեղացնում է ինսուլինի ազդեցությունը, դյուրացնում է գլյուկոզայի, ամինաթթուների և լիպիդների նյութափոխանակությունը: Կանխում է աթերոսկլերոզի և սրտային հիվանդությունների զարգացումը:
Սելեն - հակաօքսիդիչ հատկություններով անփոխարինելի հանքանյութ է, անհրաժեշտ է վիրուսային վարակների դեմ պայքարում իմունիտետին աջակցելու համար:

Բոր - օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոէլեմենտ է, որը կարևոր դեր է խաղում նյութափոխանակության, ոսկրային հյուսվածքի հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում:

Մարդարմատի (ժենշենի) հանուկ - օգտագործվում է որպես տոնուսը բարձրացնող միջոց, ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանունակությունը, բարձրացնում է աշխատունակությունը, նվազեցնում է մտավոր և ֆիզիկական հոգնածության հետևանքները, բարձրացնում է պոտենցիան, բարելավում է ուղեղի արյան մատակարարումը, ավելացնում թթվածնի սպառումը:

Լեցիտին - բնական հակաօքսիդիչ է, պայքարում է թունավոր նյութերի և ազատ ռադիկալների դեմ, մասնակցում է լիպիդային փոխանակության կարգավորմանը ՝ կանխելով ճարպերի կուտակումն անոթային պատերին, բարելավում է ուշադրության և հիշողության գործընթացները, հակազդում է սթրեսի նկատմամբ մարմնի զգայունությանը, ունի հեպատոպրոտեկտոր ազդեցություն:

Արգինին – ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում օրգանիզմի աճի և զարգացման համար անփոխարինելի ամինաթթու է, նորմալացնում է իմունային համակարգը և նպաստում վերքերի արագ բուժմանը:

Լիզին - նպաստում է կալցիումի ավելի լավ յուրացմանը, որն ապահովում է հենաշարժիչ ապարատի առողջության պահպանմանը, մազերի և եղունգների ամրացմանը, արագացնում է նյութափոխանակության գործընթացը, օգնում է օրգանիզմին արտադրել հակամարմիններ վարակների տարբեր հարուցիչների դեմ, բարելավում է տեղեկատվության մտապահումը, բարձրացնում է ուժն ու տոկունությունը: